▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է տեղի ունեցել «Կանազի» հոսպիտալում. ՊՆ-ի պարզաբանումը

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այսօր երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել:

 

Հիշեցնենք, որ  լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմել էին, որ  հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, բղավելով` մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:

«Կանազի»«Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:

nrnak.com-ը էլ գրել էր, թե  հայտնի է դարձել, որ ԵԿԶՀ-ում բավականին լարված իրավիճակ է․ զինհոսպիտալ է ներխուժել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի վաշտերից մեկը՝ զինված ինքնաձիգներով և ռետինե մահակներով։ Տագնապով Զինհոսիպտալ են ժամանել գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ- լեյտենանտ Ապրիամովը, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ղեկավար տիկին Մարգարիտան։ Նախնական տվյալներով բունտի պատճառը եղել է զինհոսպիտալում գտնվող հոգեբուժական բաժանմունքում զինվորների՝ ալկոհոլ օգտագործելու փաստը: Երբ ներս է մտել հերթապահ բժիշկը և դիտողություն արել զինվորներին, իբր թե հոգեկան շեղում ունեցող զինծառայողները քաշքշել են նրան և դիմել փախուստի։ Այս խնդրին ավելի արագ արձագանքել է ոստիկանությունը, տվյալ դեպքում Արաբկիրի բաժինը և, բերման ենթարկելով փախուստի դիմած զինծառայողներին, հանձնել նրանց ռազմական ոստիկանության աշխատակիցներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին