Մեր լեզուն մեր հայրենիքն է, ա՛յ տխմարներ, ձեզ ձեռք չի՞ տալիս, ջաղինյաններ ու դուրյաններ՝ գնացեք ուրիշ հայրենիք գտեք ու այնտեղ էլ ապրեք: Երբ Հանրային հեռուստաընկերությունը կոչվում էր «Հ1» եւ ոչ թե սոսկ թիվ՝ «1» կամ ավելի ճիշտ՝ «Ջ1» /Ջաղինյան 1/, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը տարիներ շարունակ այդ եթերից գրական հայերեն էր քարոզում՝ բացատրելով, որ պետք է հրաժարվել օտար բառերից, քանի որ կա՛ն այդ բառերի հայերեն տարբերակները եւ դրանք հրաշալի են: Բացի այդ, ըստ օրենքի ՀՀ-ում պետական լեզուն գրական հայերենն է: Մինչդեռ, պարզվում է՝ ջաղինյանների ու դուրյանների համար մեր պետական լեզուն որբի գլուխ է, որի վրա պետք է վարսավիրություն սովորեն եւ ուրիշներին էլ սովորեցնեն օտարամոլ եւ գրական հայերենից մղոններով հեռու, գրական հայերենեին քամահրանքով վերաբերող ջաղինյաններն ու դուրյանները: «1 րոպե մի բան ասեմ»-ի հերթական հակազգային թողարկման թեման «հայաֆիկացման» դեմ նարեկդուրյանական տգեղ միմոսության հերթական դրսեւորումն է: Նայում, լսում ես տեսանյութը ու մտածում՝ իրոք Ջաղինյանը հաստատակամորեն որոշել է զբաղվել «գազա»-ֆիկացման գործով: «Գազ տված» ընդվզում է հայերենի դեմ ու նա իր այս «հանճարեղ» նախաձեռնությունը գլուխ բերելու համար մեյդան է նետել բացառապես «ա» յախոսությամբ բարբառող՝ Ֆրանսիայից հայրենիք տուրիստ եկած Նարեկ Դուրյանին: «Սեկտեմբեր», «այռուծ», «բալանի» արտաբերող Ջաղինյանին եւ հայրենիքում «անտրեպրիզային գռդոնով» զբաղվող Նարեկ Դուրյանին՝ տեսեք-տեսեք դուր չեն գալիս «հայաֆիկացված»՝ համացանց, արքայախնձոր, հանկարծաստեղծ բառերը եւ բողոքում են օտար բառերը հայացնելու դեմ: Ամո՛թ է, պարոնայք, հեռուստատեսությունը հզոր զենք է, եւ երբ եթերից նսեմացվում է ազգային լեզուն, ապա նման մոտեցումը այլ կերպ, քան անբարոյականություն՝ չես համարի: Դուք ինքներդ ձեր գոյությամբ հեգնանքի արժանի արարածներ եք, որ չգիտեք եւ չեք էլ ուզում իմանալ ու գնահատել հայոց լեզուն: Բայց դա չի նշանակում, որ պետք է ձեր անգիտությունը տարածեք հանրության վրա: Մեր լեզուն մեր ինքնությունն է, մեր ինքնության անձնագիրը կամ ինչպես Իսահակյանն է ասում՝ ,,Մեր լեզուն մեր հայրենիքն է..: Մինչդեռ, դուք «1 րոպե»-ներով՝ հետեւողականորեն ծանակում եք հայի ինքնությունը, ինչն ստիպում է կասկածել ձե՛ր ինքնությանը...
Կիմա Եղիազարյան