168.am-ի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ասել է, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ: «Իհարկե, կան վիրավորներ, բավականին շատ»,- ասաց Հունան Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ վիրավորները ոստիկանության աշխատակիցներ են: Նրա փոխանցմամբ՝ միջադեպի արդյունքում տեղի է ունեցել նաև դանակահարություն: Ըստ Հունան Պողոսյանի՝ դանակահարված քաղաքացին նույնպես ոստիկան է: Իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում հավաքված բազմությանը խնդրել է հեռանալ տարածքից, որպեսզի ոստիկանությունը կարողանա լրացուցիչ օպերատիվ աշխատանքներ իրականացնել: Ոստիկանությունը Ազատության հրապարակից հավաքել է փայտեր, դիմակներ, թղթեր…
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Իսկ այս հղումով` ոստիկանության հայտարարությունը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի մասին: