Երեկ «ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը և «ԼԻԴԵՐ» երիտասարդական համահայկական ՀԿ-ն համատեղ ստորագրահավաք-ակցիա են կազմակերպել՝ ՀՀ պետական մարմիններից պահանջելով բարեկարգել Կիրովի անվան մանկական զբոսայգին, արգելել համասեռամոլ մարմնավաճառներին այն իբրև հավաքատեղի օգտագործել:
Ակցիան մոտ 2 ժամ է տևել, որի ընթացքում հավաքվել է 1000-ից ավել ստորագրություն:
«Մենք հարգում ենք յուրաքանչյուրի անձնական կյանքի անձեռնմխելիության և սեռական կողմնորոշման իրավունքը, սակայն անհրաժեշտ է պաշտպանել ոչ միայն սեռական փոքրամասնությունների, այլ նաև` մեծամասնության իրավունքներն ու շահերը»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ՄԵՆՔ» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը:
Ակցիայի ընթացքում կազմակերպիչները նամակ են փոխանցել քաղաքապետին՝ այգին բարեկարգելու և վերահկսողություն սահմանելու պահանջով:
Մեր զրուցակցի խոսքով՝ նաև ակցիան խոչընդոտելու միջադեպ է տեղի ունեցել:
Մոտեցել է Ոսկեհատ անունով մի կին, ով ներկայացել է որպես մարմնավաճառ և փորձել է խոչընդոտել ակցիան:
«Ստորագրահավաքը մեկ ժամ էր արդեն, որ մեկնարկել էր, մեզ մոտեցավ մի կին, ով պնդում էր, որ մարմնավաճառ է: Ասաց, որ իր հացին վայիս ենք լինում: Ասում էր, որ եթե այսօր մենք պայքարում ենք համասեռամոլ մարմնավաճառների դեմ, վաղն էլ հենց իր դեմ կպայքարենք: Փորձում էր խոչընդոտել և մեզ բախումների հրահրել, մենք էլ փորձում էինք հնարավորինս հանդուրժող լինել: Ինչքան մոտենում էր մեզ, մենք հեռանում էինք»,- մեզ հետ զրույցում դեպքի մասին մանրամասներ ներկայացրեց Սևան Աղաջանյանը:
Ոսկեհատ ներկայացած կինը փորձել է բախում հրահրել, անպարկեշտ արտահայտություններ է արել, ակցիայի մասնակից տղաներին հարվածել է, աղջիկներին վիրավորել: Նույնիսկ սպառնացել է դանակով հարվածել:
«Մեր ընկերներից մեկին ասաց՝ եթե շարունակես ստորագրահավաք անցկացնել, ես ոստիկանություն կդիմեմ և կասեմ, որ դու ինձ բռնաբարել ես»,- շարունակեց Սևան Աղաջանյանը:
Ոսկեհատը նշել է, որ բարձրագույնավարտ է: Իսկ հարցին, թե ինչու որևէ աշխատանք չի փնտրում, պատասխանելէ.
« Ես ինչ ուզում, այն էլ անում եմ: Ձեր գործը չի:
Սևան Աղաջանյանի խոսքով՝
«Ասացինք մի խոչընդոտի, սկսեց մեր տղաների վրա թքել: Ապա ոստիկաններ եկան, որ իրեն հեռու պահեն մեզնից: Ընթացքում հասցրեց ապտակել «ԼԻԴԵՐ»-ի փոխնախագահին, որից հետո ոստիկանները նրան հեռացրին և այլևս չխանգարեց մեզ»:
Լուսանկարը՝ news.am-ի տեսանյութից