Hetq.am-ի փոխանցմամբ՝ դերասան Վարդան Պետրոսյանն այսօր՝ դատարան տեղափոխելուց առաջ բժշկական կենտրոնի մուտքի մոտ «Հետքի» հետ զրույցում ցավակցություն է հայտնել ավտովթարից մահացածների ընտանիքներին, այնուհետեւ շարունակել. «Քննիչի գործողություններն ինձ համար առավել տարօրինակ են, ո՞ւր են շտապում, չեմ հասկանում: Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել, ես չեմ խուսափում պատասխանատվությունից»,- եզրափակել է դերասանը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դռնփակ դատական նիստում, որոշվել է բավարարել ոստիկանության միջնորդությունը դերսան Վարդան Պետրոսյանին կալանավորելու մասին: Նրան տեղափոխել են դատարան:
Հիշեցնենք, որ այսօր ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշել էր, որ գործով քննիչը մի շարք սխալներ է թույլ տվել: