Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանցի գրող, «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլին «Русский Репортёр»-ին տված հարցազրույցում նշել էր, թե մանկությունից հայերի մասին միայն լավն է լսել: Ադրբեջանական Haqqin.az-ը գրում է, որ կայքի հետ զրույցում գրողը նշել է, որ այդ հարցազրույցից հետո չի վախենում իշխանությունների կողմից հնարավոր ճնշումներից: Նա կրկին պնդել է իր տեսակետը` մասնավորապես ասելով.
«Ես երբեք հայերին ինձ թշնամի չեմ համարել: Եվ մեկ անգամ չէ, որ բարձարձայնել եմ այդ մասին: Ինձ անհագստացնում է երկու ժողովուրդների միջև ստեղծված վիճակը: Ես միշտ երկու պետությունների միջև խաղաղության հաստատման կողմնակից եմ եղել: Ինչ վերաբերում է հնարավոր ճնշումներին, ես դրանցից չեմ զգուշանում: Իշխանություններն արդեն իսկ զրկել են ինձ ժողովրդական գրողի կոչումից և ճնշում են գործադրել իմ ընտանիքի նկատմամբ: Ես արդեն ոչինչ չունեմ վախենալու, ես իմ դարն ապրել եմ և ինձ համար ամենկարևորը խաղաղության հաստատումն է»:
Նա համոզվածություն է հայտնել, որ հայերն ու ադրբեջանիցները կարող են բարեկամանալ, եթե քաղաքականությունը չխանգարի:
Գրողը նաև շեշտել է, որ ինքն իրեն ազգայնական չի համարում:
«Երբ եք տեսել, որ գրողն ազգայնական լինի: Նա պետք է գրի այն, ինչ նրան հուշում են սիրտն ու գիտակցությունը: Իսկ դուք գիտեք թե ինչ է գրել Ջալիլ Մամեդկուլիզադեն հայերի մասին: 1909 թվականին նա գրել է. որ երբ եղել հայկական գյուղերից մեկում, այնտեղ միայն երջանկություն է տեսել մարդկանց աչքերում, մինչդեռ ադրբեջանական գյուղում ` լաց ու տառապանք: Ինչու՞ նրան ոչ ոք չմեղադրեց, որովհետև նա մեծ գրող էր և գրել է այն, ինչ տեսել է: