nrnak.com. Եռաբլուրն իր երեք բլուր-գագաթներով ունի նվիրական երեք խորհրդանիշներ, որոնք հայ ազգի երազանքներն ի կատար ածելու սիմվոլ-բարձունքներն են:
Առաջին բլուրը խորհրդանշում է Արցախը. բլրի վրա հանգչում են Արցախյան պատերազմում զոհված մեր հայորդիների սրբասուրբ աճյունները, որոնք քսան տարի առաջ իրենց կյանքի գնով հայ ժողովրդին վերադարձրին մեր պատմական երազանքներից մեկը՝ պատմական Արցախ- հայրենիքը: Դա անգնահատելի ձեռքբերում էր:
Երկրորդ բլուրը խորհրդանշում է մեր նախնիների հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը: Այն հույս ու հավատ է ներշնչում մեզ՝ հայերիս՝ մղելով հետագա հաղթանակների և հերոսացումների: Իսկ վերջին՝ երրորդ բլուրը, խորհրդանշում է Նախիջևանը: Բայց, ցավոք, այսօր մենք ականտես ենք լինում ազգային մի նոր խայտառակության:
Եռաբլուրի երրորդ գագաթն այսօր խորհրդանշում է Հայաստանի Հանրապետության իշխանության անողնաշարությունն ու օլիգարխների կողմից ազգը նսեմացնելու և բռնաբարելու համար ստեղծված բոլոր կամայականությունները:
Նախիջևանի ազատագրումը խորհրդանշող բլրի վրա խոյանում են Սամվել Ալեքսանյանի նոր դղյակի հիմքն ու պարիսպները:Նա իր կեղտոտ մագիլներն արդեն տարածում է մեր սրբատեղիների վրա: Մեր թղթակիցը երեկ գիշեր այցելեց Եռաբլուր:
Նրան հաջողվեց պարիսպներից ներս մուտք գործել և ակնատես լինել հերթական խայտառակությանը: Ինչպես արդեն նշենցինք, Նախիջևանի ազատագրմանը նվիրված բլուրը Սամվել Ալեքսանյանը ոչ միայն պարսպապատել և սեփականելով՝ նոր դղյակի հիմք է գցել, այլև բլուրը դարձրել է ավազա հանք և հատուկ տեխնիկայով այնտեղ քանդման աշխատանքներ է կատարում: Ճիշտ է, լրատվամիջոցները պետք է խուսափեն որակումներ և անձնական վիրավորանքներ տալուց, բայց այս դեպքում ուղղակի չես կարող Ս.Ալեքսանյանի գործունեությունը չհամեմատել երիտթուրքական վիժվածքների գործունեության հետ:
Բացի այն, որ Եռաբլուրը զրկվում է իր երրորդ բլրից, զրկվում Նախիջևանը Հայաստանին միանալու խորհրդանիշից, այլև ամենաստոր կերպով ծաղրի առարկա են դառնում այն քաջազուն տղաները, որոնք ննջում են նրա դղյակի պարիսպներից մի քանի մետր հեռավորության վրա: Եվ եթե հայ ազգը այս անգամ էլ թույլ տվեց (իշխանական թուքրանպաստ աչքի տակ) ազգային արժեքների ոտնահարում, ուրեմն վստահաբար կարող ենք –յանը փոխել –ովի և առանց ձեն-ծպտունի մտնել «Մաքսային Միություն» բռնատիրական նոր էտապ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում