hetq.am-ը գրում է, որ 27-ամյա Հասմիկ Խաչատրյանը վախով է տնից դուրս գալիս, երեխային դպրոց տանում, ճանապարհն անցնում, քանի որ ամուսինը խոստացել է նրան «մատաղ անել»:
Հասմիկը Գավառի շրջանի Գանձակ գյուղից է, ամուսնացել է 9 տարի առաջ՝ համագյուղացի Սարգիս Հակոբյանի հետ:
Մինչ ամուսնությունը Հասմիկը երբեւէ չի հանդիպել Սարգիսի հետ. նրան հավանել են ամուսնու ծնողներն ու հարս տարել:
Հակոբյանների ընտանիքին Գավառում, մոտակա շրջաններում եւ նույնիսկ Երեւանում շատերը ճանաչում են Հասմիկի սկեսրոջ՝ «նայող» (բախտագուշակ) Վարսիկի միջոցով:
«Նայող» Վարսիկենց տանն արդեն քանի տարի է, ինչ Հասմիկը ենթարկվում է բռնությունների, ծեծի եւ խոշտանգման: