Լավ էլի... սեռասարսափները շարունակվում են ու հիմա էլ սերիալածին Դիանա Գրիգորյանն է անցել երգելուն: Տարիներ շարունակ մեր աչքերն ու բանականությունը սեռասարսափ ու սուիցիդալ հակումների մղող սերիալներով բռնաբարելուց հետո, Ձինան անցավ մեր լսողական համակարգի բռնաբարությանը:
Դե Դիանան ա քանի, որ չէր կարող չլիներ գռդոն, ընդ որում հաշվենկատ ու մասսաներին ուղղված գռդոն: Մարդու աղջիկը ինչ որ ուսուցչի մասին տո լի երգում ա, տո լի ասմունքում ա, տո լի պահի տակ տնքում ու գոռգոռում ա, մի խոսքով երգում ա ու երգի աուդիոտարբերակն արդեն յութուբում ա: Իմանալով Ձինըչկայի գաստրոնոմիկ ճաշակները, կարելի է ենթադրել, որ սահմռկեցուցիչ կատարման հոլկովակը շուտով պատրաստ կլինի ու դա արվում է նրա համար, որ վերջի զանգի գեղական փարթիներում (այդ թվում նաև Երևանի՝ որպես ամենամեծ գեղի փարթիներում) լինի գլխավոր հիթը:
Երգն էլ մի երգ լինի... տափակ ու շաբլոն տողեր, անգամ ստուդիայում մշակում անցնելուց հետո անգինայով հիվանդի ձայն հիշեցնող բաղաձայնություն, մի քանի երգեցողության ոճ խառնելու խղճուկ փորձ... մի խոսքով, երգարվեստի դժվար ապրուստ:
Հա ու ցավն էն ա, որ էս ցածրաճաշակ տափակությունը վստահաբար լայն լսարան կհավաքի, որովհետև Ձինան արդեն իր լսարանին բարեհաջող բուծելա իրա չաղ հարսանիքներով ու դժվար ապրուստներով: Մնաց մի հատ էլ իրան նկարչության մեջ փորձի ու վերջ էլի...