▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախումներ Արզամասում, որտեղ «ամեն ինչ և ամեն ոք «գնված» է հայերի կողմից»

Նիժնի  Նովգորոդի մարզի  Արզամաս քաղաքում  տեղաբնակներից մեկի`  26-ամյա  Ալեքսանդր  Սլակաեվի  սպանությունը մասսայական  անկարգությունների   պատճառ է  դարձել. թալանվել  են  խանութներ և  կրպակներ:  Ձերբակալվել են  տասնյակ   մարդիկ,  որոնց  մեծամասնությունը  ալկոհոլի  ազդեցության  տակ է եղել:

Հասարակության  սպանության  հանդեպ  նման  արձագանքը պայմանավորված  է  այն  բանով,  որ կենցաղային  հիմք  ունեցող վիճաբանությանը  մասնակցել են նաև ներգաղթյալներ  են,  ինչից  էլ   տեղաբնակները ենթադրել  են, որ հանցագործությունը   ազգային պատկանելության  հողի վրա  է  ունեցել:

Սլակաեվի  սպասնության  հարցով  արդեն  ձեռբակալվել  են   երեք  կասկասծայներ,  սակայն  տեղի ոստիկանությունը  հրաժարվում է  նրանց`  ներգաղթյալ  լինելու  վերաբերյալ   մեկնաբանություններ տալ:

Ըստ newsru.com-ի, բողոքի  ակցիայի մասնակիցների  խոսքով  էլ`  իրենք կորցրել  են հավատը պաշտոնյանների նկատմամբ ,  որովհետև Արզամասում    ամեն  ինչ  և  ամեն  ոք  «գնված» է  հայերի  կողմից,  ինչն  էլ  իրենց  ստիպում  է  արդարության  հասնելու  այլ  ճանապարհներ գտնել: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին