Արձակագիր Լևոն Խեչոյանի առողջական վիճակը ծանր է: Անհրաժեշտություն է առաջացել նրան Գերմանիայից շտապ կերպով Հայաստան տեղափոխելու:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մովսես Մանուկյանը` մասնավորապես նշելով. «Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է: Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է: Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ Կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի»: