Հիմա կասեք մնացել եմ շաբաթ օրվա «տակ»: Չէ դա տենց չի, ուղղակի էս երկու օրը վերլուծում էի այդ մրցույթը ու եկա մի եզրակացության. ժյուրիի անդամները շարժվում էին հետևյալ սկզբունքով` «Պետուխ խվալիտ պետուշկա, պետուշոկ խվալիտ պետուխա»: Հա հա, հիմա բացատրեմ ինչի եմ տենց ասում:
Բոլոր 12 մասնակիցներն էլ երգեցին սպասվածի պես, ոչ մեկ էլ ոչ մի առանձնահատուկ բան չարեց: Բան չունեմ ասելու երեխեքի հետ աշխատել էին, պարապել էին, բայց էնքան չէ, որ նստեին մեկը մյուսին գովեին: Շաբաթվա օրվա եթերում խառը գովստում էր տեղի ունենում, մեկը մյուսին. «Վայ մէ~ հրքաշք ես դու,, վայ մէ~ մասնագետ ես դու»: Ստեղ հարցա առաջանում. «Բա որ սաղ էդքան լավն են ու վերջը, ինչի սաղի երեխեքն էլ անզուգականա չէին»:
Բոլորի երեխեքն էլ երգեցին նենց ոնց որ սպասելի էր` զարմանալի չէր որ ՄԻքայելի ու Քիսոյի թիմերը պիտի վատ կատարեին (էն էլ ուղիղ եթերում), իսկ ինչ վերաբերվում է Քիսոյի Աննային, նա ուղղակի տաղանդավոր է ու իր տաղանդի ներածին չափով էլ հանդես եկավ:
Ինչ վերաբերվում է Շուշանի ու Հայկոյի երեխեքին, բոլորիս համար էլ պարզ է, որ իրենք «գել»-եր էին ու պիտի այ տենց լավ էլ երգեին:
Այսքանով ուզում եմ ասեմ, որ բոլոր ելույթներն էլ սպասելի էին ու ոչ մեկն էլ ինչ որ չզարմացրին մեզ:
Օրինակ ես կգովեի Միքայելին` եթե իր թիմի աղջիկներից մեկը Հայկոյի տղաներից մեկից լավ կատարեր, բայց իհարկե դա տեղի չունեցավ:
Ժյուրիի բոլոր անդամները ուղղակի քաղաքավարության զոհ գնալով մեկը մեկին գովեստում էր, որը իրականում այնպես չի ինչպես նրանք էին ներկայացնում: Ամեն ինչ շատ սպասելի ու անփոփոխ էր:
Հ.Գ. Իսկ նախագիծը իրականում կարելի է համարել ստացված: