▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխն առաջարկում է «օլիգատոր», կամ` «կոկորդիլոսները» կոկորդիլոս են ուտելու

Այս տարի հայաստանյան ամանորյա որոշ ճոխ  սեղաններին կարող է հայտնվել ոչ այլ ինչ, քան հարավաֆրիկյան կոկորդիլոս: Ազգային Ժողովի «օլիգարխոտ» պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետի  այս «ցնցող» առաջարկը շատերը հումորով, մյուսները` զավեշտով, մի մասն էլ բացասաբար են ընդունել:

Լրագրող Կիմա Եղիազարյանն այս առիթով գրել է. «...Ուրեմն, այս տարի վերեւներում նստած գարշելի կոկորդիլոսները կոկորդիլոս են ուտելու, հա՞...Վատ չէ, այսպես որ գնա դրանց տեսակը կվերանա...»

...Ուրեմն, այս տարի վերեւներում նստած գարշելի կոկորդիլոսները կոկորդիլոս են ուտելու, հա?...
Վատ չէ, այսպես որ գնա դրանց տեսակը կվերանա :)))...Ուրեմն, այս տարի վերեւներում նստած գարշելի կոկորդիլոսները կոկորդիլոս են ուտելու, հա?...Վատ չէ, այսպես որ գնա դրանց տեսակը կվերանա :)))

«Մնում է լուծել արտագաղթի, աշխատավայրերի, կրթության և մի շարք խնդիրների հետ կապված հարցեր, որոնք առավել կարևոր են, քան կոկորդիլոսի ներմուծումը, որի պոչից կսկսեն  և գլխից կավարտեն ընդամենը մի քանի կոկորդիլոսներ»,-իր հերթին արձագանքել  է լրագրող Անի Կարապետյանը: 

 Նշենք, որ վաճառվող կոկորդիլոսի  երկարությունը կազմում է 90 սմ, լայնությունը` 30 սմ: Մեկ ամբողջական կոկորդիլոսի արժեքն է 350 հազար դրամ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին