▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանի «կտակը» Չոլկա Արմենին

nrnak.com-ը գրում է, որ 2013 թվականի գարնանային զորակոչից հետո հետաքրքիր խմորումներ տեղի ունեցան ՀՀ ՊՆ համակարգում: Մասնավորապես՝ նախարար Սեյրան Օհանյանը և ՌՈ-ի պետ Սամվել Ղուկասյանը միահամուռ ջանքերով նոր ծուղակներ լարեցին ռազմական ոստիկանության հին աշխատակիցների դեմ. նրանցից վերցվեցին շատ ու շատ լիազորություններ և հնարավորություններ: Այո՛, կոռուպցիոն ռիսկերը պակասեցին:

Կոռուպցիոն ռիսկերով և ահռելի եկամտուներով հարուստ մի փաթեթ, որը կարելի է համարել Սեյրան Օհանյանի «կտակը», նախարարը զոհաբերեց իր երիտթևի առաջնորդ, ՀՀ ՊՆ ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Հարությունյանին (Չոլկա) և իր թիկնազորի պետ Սերգեյին: «Կտակը» ստանալուց հետո Ա.Հարությունյանը կարողացավ ի փառս հայրենիքի օգտագործել իր «կարողությունները» և զորակոչի ավարտից հետո ձեռք բերել ոչ պակաս ազգային դարձած  2013 թվականին արտադրված «toyota prado» մակնիշի ավտոմեքենա: Սակայն քանի որ նրա հայրենասիրությունը «չափ ու սահման չունի» , չբավարարվեց մեկով և ձեռք բերեց նույն ավտոմեքենայից ևս երեքը: Իմիջիայլոց նշենք, որ այդ ավտոմեքենաները կարող եք ցանկացած պահի տեսնել Երևանի Պարոնյան փողոցից դեպի Լեո փողոց տանող օրավարձով տրվող «կարմիր գծերի» հատվածում կայանված ավտոմեքենաների շարասյան մեջ:

Չբավարարվելով ավտոմեքենաների փայլով ու վայելքով՝ Ա.Հարությունյանը նույն ժամանակահատվածում կրքոտորեն տրվեց նաև Հայաստանի Հանրապետությունում բազում բնակարանների ձեռքբերման մոլուցքին և Քոչար փողոցի վրա տիրացավ երեքսենյականոց բնակարանի: Ինչպես տեսնում ենք , պաշտոնյայի մոտ երեք թիվն ունի սիմվոլիկ նշանակությունը. ինչպես ասում են՝ «бог любит троицa»:

Արդեն մտավախություն կա, որ այս զորակոչի ավարտից հետո հանկարծ Ա.Հարությունյանի ախորժակը չմեծանա և երեք թվի կախարդանքը չփոխարինվի մեկ այլ սիմվոլիկ թվով, ասենք՝ յոթով: Ինչևիցե, մի կողմ թողնենք մեր ազգային սովորությունը՝ ուրիշի փողեր հաշվելը, և փաստենք, որ մեկ այլ երկրում այդպիսի «գայթակղությունների» պարագայում հատուկ ծառայություններն անհապաղ կլիկվիդացնեին ժողովրդի կաշին քերթող նման պաշտոնյային՝ իր բոլոր «օպերատիվ» պետահամարանիշերով և օրավարձի հանձնած մեծածավալ ավտոմեքենաներով:

Սեյրան Օհանյանի վարկանիշի վրա աշխատող մասնագետները, անտակտ չհնչի, բայց իրականում «ուղտից» չեն տարբերվում. դուրս են գալիս հանրության առջև և իրենց լուրջ դեմքերով թոզ ու դուման փչում մարդկանց աչքերին՝ ճառելով իրենց բարեպաշտության ու անկաշառ լինելու մասին: 

Պարոն նախարա՛ր. բանակը մոնոպոլիզացնելու և միլիոնավոր դրամներ «ուղերձերի» վրա ծախսելու փոխարեն, փորձեք կառուցել այնպիսի բանակ, որտեղ հայ մայրը իր որդուն բանակ ուղարկի հին սպարտացիների կարգախոսով՝ «կամ վահանով, կամ վահանի վրա»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին