Մերձ-ծառուկյանական ողջ շրջապատը, լրատավամիջոցները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Նրա կուսակցությունը խորհրդարանում «բլիժնի բոյ է մտնում» ՀՀԿ-ի հետ` ճվճվոցով ականջ պատռում:
Իսկ Ծառուկյանը նույն երեկոյան շարք կանգնած ճանապարհում է Սերժ Սարգսյանին:
Էսօր էլ սպորտսմենների միջոցառմանը չմասնակցող Սերժ Սարգսյանին` ի դեմս նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, Ծառուկյանը պարելով ձի է նվիրել:
Բռլյանտի՞ց...
Հետն էլ հոտնկայս, բոլորին էլ հորդորել է` հետեւել յուր օրինակին եւ խմել Սերժ Սարգսյանի հոր կենացը:
Ո՞նց հասկանանք:
Թե Ծառուկյանին հասկանալ հեչ պետք չէ, իր համար ապրում է էլի…
Հ.Գ. Ի դեպ. Ծառուկյանի միջոցառմանը ներկա է եղել Քոչարյանն անձամբ:
Իսկ այ Քոչարյանին, «արժե» հասկանալ:
Լուսանկարները` footsport.am-ի
72157639071432483