hetq.am-ը հեռախոսազրույց է ունեցել դերասան, 2 ամիս կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի հետ: Նա, մասնավորապես, ասել է. «Ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ»:
Սիրված դերասանը նաև նշել է. «Ամսի 30-ին նորից դատ է լինելու, երկարացնելու են իմ կալանքի ժամկետը՝ նորից ամաչելով: Կուզեի լինել դատարանում, որովհետև այնտեղ էլ ահագին նյութ կա ներկայացմանս համար: Հրաշալի դերակատարներ և այլն: Ես իրենց արդեն ասել եմ՝ մի՛ նեղացեք ինձնից, դուք ձեր ձեռքով գրում եք իմ հաջորդ ներկայացման սցենարը»:
Վարդան Պետրոսյանի հետ հեռախոսազրույցը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: