Newsbook-ը զրուցել է ծանրորդուհի Մելինե Դալուզյանի հետ, ով ասել է. «Ամուսնացած չեմ և առաջիկայում չեմ պատրաստվում ամուսնանալ, ես դեռ կարևոր նպատակ ունեմ. պետք է 2016 թվականին մասնակցեմ օլմիպիական խաղերին և դառնամ չեմպիոն»:
«Ավելի քան 7 տարի է` սա իմ իմիջն է ու, ընդհանրապես, չեմ հասկանում, թե ինչը հիմք հանդիսացավ, որպեսզի իմիջս կապեն սեռափոխության հետ: Այո՛, այս տարի երկու անգամ վիրահատվել եմ, կատարել եմ արմունկիս և ծնկիս վիրահատություն, քանի որ խնդիրներ ունեի: Այս ամենն ինչ-որ մեկի չար կատակն է: Օդից վերցրած բառեր են, և նույնիսկ ինձ համար զարմանալի տեղեկություններ էի կարդում օրերս հրապարակված նյութերում»,- նշել է Մելինե Դալուզյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: