Գերմանացի զբոսաշրջիկը պատահաբար արձանագրել է Միխայիլ Շումախերի` դահուկ քշելու պահին ընկնելն, ինչը ճակատագրական է եղել «Ֆորմուլա-1»-ի մրցարշավորդի համար:
Այս մասին գրում է lifenews-ը` հիշեցնելով, որ հանրահայտ մարզիկը գլխի վնասվածք էր ստացել Ֆրանսիայի Մերիբել հանգստավայրում, որտեղ դահուկ է քշել որդու հետ:
Միխայել Շումախերին Գրենոբլի հիվանդանոցում մի քանի վիրահատության են ենթարկել. ըստ բժիշկների` նրա վիճակը ծանր կայուն է` Շումախերը գտնվում է արհեստական կոմայում: