▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք»-ը խոստանում է ՁԻԱՀ-ի մասին աղմկահարույց հայտարարության վերաբերյալ փաստեր ներկայացնել

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սևան Աղաջանյանը ֆեյսբուքում գրառում էր արել, որում զգուշացնում էր, որ Ռուսաստանից եկած կազմակերպության անդամները, ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով շրջում են մարդաշատ վայրերում և ծակելով մարդկանց` վարակում ՁԻԱՀ-ով:

Asekose.am-ի թղթակիցը  զրուցել է  Սևան Աղաջանյանի  հետ, նրա աղմկահարույց գրառման իսկությունը պարզելու նպատակով` վերջինս ասաց հետևյալը.

«Եվս մեկ անգամ զգուշացնում եմ մարդկանց ուշադիր լինել մարդաշատ վայրերում, օրինակ` կինոթատրոններում, թատրոններում: Դեռ չեմ կարող բացահայտել, թե որտեղից  ունեմ նման տեղեկատվություն, սակայն  որոշակի  աշխատանքներից հետո, օրեր  անց խոստանում եմ, որ  ամեն ինչ պարզ կդառնա:  

Հասկանում եմ, որ  շատերը  կարող են մեզ մեղադրել, որ այս  ձևով  փորձում  ենք շեղել  հասարակության ուշադրությունը զազի գնի թանկացումից  կամ էլ վաղվա «Ընդդեմ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունից, սակայն ինչպե՞ս դա կարող ենք անել, երբ մեր  թիմը նույնպես պայքարողների շարքերում է և մասնակցում է հանրահավաքներին»:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին