▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Խաչատրյանն արժանացել է Credit Suisse Young Artist Award հեղինակավոր մրցանակին

Հունվարի 18-ին  Վիեննայում 28-ամյա տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է հեղինակավոր միջազգային մրցանակիˋ2014 թվականի Credit Suisse Young Artist Awardին։ Այս մասին տեղեկացնում է orer.eu-ն՝ հղում անելով www.theviolinchannel.com կայքէջին:

Նախկինում նա արդեն արժանացել էր Սիբելիուսի եւ Թագուհի Էլիզաբեթի հեղինակավոր մրցանակներին։ Այս անգամ նրան կտրվի 75,000 Շվեյցարական ֆրանկ (USD $82,000) եւ նաեւ հնարավորությունˋ այս տարվա Լյուցեռնի փառատոնում մենահամերգով հանդես գալու վենեսուելացի հայտնի դիրիժոր եւ ջութակահար Գուստավո Դուդամելի եւ Վիննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Սերգեյ Խաչատրյանի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին