▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին PR-խորհրդատվության շուկան ճգնաժամ է ապրում. Արման Խարազյան

Հայտնի է, որ PR-ի տեսությունն ընկած է տարբեր գիտությունների, ինչպես նաև  մարդկային գործունեության հիմքում:

Asekose.am-ի զրուցակիցն է Հայաստանում բժշկական մարքետինգի և PR ոլորտի լավագույն մասնագետ ճանաչված Արման Խարազյանը:

 

Ձեր կարծիքով,  ո ՞ ր հատուկ առարկաների իմացությունն է առաջնային PR մասնագետի համար:


- Կարծում եմ, որ PR-ը ինչպես սինթետիկ գիտություն է այնպես էլ բազային կիրառական:
Մեր մասնագիտությանն առնչվող հիմնական հետազոտական կանոնակարգերն  են. հաղորդակցման տեսությունը, ընդհանուր և սոցիալ հոգեբանությունը, սոցիոլոգիան, փիլիսոփայությունը, բանասիրությունը, պատմությունը և այլն:
Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ  PR-ի ոլորտ կարելի է մտնել վերը թվարկված մասնագիտություններից ցանկացածի բազային գիտելիքներով, սակայն կարևոր է չբավարարվել ունեցած գիտելիքներով, չլճանալ, այլ անընդհատ ավելացնել դրանք:

Ձեր կարծիքով, որո ՞ նք են ժամանակակից PR գործունեության հիմնական միտումները:

- Այս պահին PR-խորհրդատվության շուկան ճգնաժամ է ապրում: Այն հիմնականում պայմանավորված է մի կողմից պատվիրատուների կողմից ցուցաբերվող կուլտուրայով, ինչի վրա դեռ պետք է աշխատեն PR մասնագետները և հենց պատվիրատուները: Մյուս կողմից` հաճախ PR մասնագետների ցածր որակավորմամբ և կրեատիվ մտքի պակասով:
Այդ է պատճառը, որ կարող ենք հանդիպել  դժգոհ  պատվիրատուների` այսպես կոչված ''խորհրդատուների'' աշխատանքից,  և  խորհրդատուների , որոնք կարող են մատների վրա հաշվել ադեկվատ պատվիրատուների` ունակ հասկանալու ծառայության էությունը, որը նրանց առաջարկում են լավ PR խորհրդատուները:
PR շուկայում նորաձև մոտեցումներից է բրենդինգը, մասնավորապես Brand Mapping տեխնոլոգիան, որը թույլ է տալիս գնահատել պոտենցիալ սպառողների կողմից բրենդի ընկալումը մրցակիցների համեմատությամբ, նախընտրության առաջացման մեխանիզմը, ինչպես նաև պարզել բրենդի զարգացման ընթացքը:
Ուսումնասիրության արդյունքները թույլ են տալիս գնահատել օգտագործվող ստրատեգիայի ադեկվատությունը (հաղորդագրության ոճը, գովազդի ձևավորումը) և կատարել թերությունների նպատակային ու գիտակցված շտկում: Չգիտեմ արդյոք այս մեթոդը կհաստատվի PR պրակտիկայում թե ոչ, սակայն չի կարելի այն գերագնահատել կամ թերագնահատել այն, քանի որ, ինչպես հաճախ է լինում, ցանկացած նոր մեթոդ հնարավորություն ունի իր տեղը գրավել մասնագետի բազայում և հարստացնել այն:

Ձեր տեսանկյունից , որո՞ նք են PR մասնագետի պրոֆեսիոնալիզմի գնահատման չափորոշիչները:

-Իրականում PR-ը ռազմավարական մենեջմենթի գործառույթն է, հետևաբար տվյալ մասնագետից կպահանջվի ղեկավարման ռազմավարության բոլոր հմտությունները: Ես կառանձնացնեի  համակարգային մոտեցումն ու վերլուծական մտածելակերպը: Շատ կարևոր է ճիշտ ընտրության արագ կողմնորոշումը, ուշադրությունը դեպի այն նյուանսները, որոնք մարդիկ գուցե և չնկատեն առաջին հայացքից և այլ:
PR-ում մանրուքներ չկան, քանի որ ցանկացած մանրուք կարող է փչացնել լավ կատարած PR նախագիծը: Ընկերության համբավը ընդհանուր գործի բոլոր մասնակիցների կողմից ընկերության վարքին և իմիջին տրվող գնահատականն է:

Չի կարելի անտեսել ընդհանուր գործի մասնակիցներից ցանկացածի շահերը: Նպատակահարմար է պայմանավորվել և շահերի հավասարակշռություն հաստատել: Սա կոռպոռատիվ ոչ միայն PR մասնագետի հիմնական խնդիրներից մեկն է , այլ ձեռնարկության ողջ թիմի:

Ինչպիսի՞ ն է հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարի օրը:

-Օրն անցնում է ակտիվ` տարբեր ծրագրերի քննարկմամբ , որոնք կապված են տարբեր հարցերի լուծման հետ և գրանցված են աշխատանքի անձնական պլանում: Եվ կան անսպասելի խնդիրներ, որոնք կարող են հայտնվել ցանկացած պահի, պլանից դուրս, և այդ դեպքում պետք է կենտրոնանալ նրանց վրա և նրանց հատկացնել ողջ ժամանակը:
PR-ում կան բազմաթիվ նրբություններ, որոնց բացահայտումը կբերի հաճախորդի կամ գործատուի մրցակցային առավելությունների կորստի:

Ինչպիսի՞  հիմնական խնդիրների հետ եք առնչվում պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում

-PR մասնագետի աշխատանքի էֆեկտիվության գնահատման խնդրին, որն ունի համակարգային բնույթ` կապված PR մասնագետի աշխատանքի որակի,  գործատուի կամ պատվիրատուի կողմից այդ որակի ընկալման, անհաղթահարելի հանգամանքների առկայության, ներքին ու արտաքին խոչընդոտների առկայության հետ: PR-ի Արևմտյան մոդելի սահմաններում այս խնդիրը լուծվում է որակի մինիմալ ստանդարտների միջոցով, որոնք մշակվել են դեռ վաղուց Հասարակության հետ կապերի որակի միջազգային ինստիտուտի կողմից:

Ձեր մաղթանքները երիտասարդներին, ովքեր որպես մասնագիտություն են ընտրում PR-ը:

-Իմ կարծիքով, զարգացման համար անհրաժեշտ է ունենալ լավ հիմք, կատարելագործել գիտելիքները , ինչպես այստեղ այնպես էլ դրսում և շարժվել ժամանակին համընթաց` հետևելով ոլորտում կատարվող փոփոխություններին, նոր տենդենցներին և այլն: Պետք է լսել տարբեր PR մասնագետների և աշխատել խոշոր PR պրոեկտներում` ուժեղ թիմի կազմում, քանի որ աշխատելով համախոհների խմբում, մասնագետը դառնում է մասնագիտական առումով առավել ուժեղ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին