▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրավոր աղջկա վիճակը կայուն է. թշնամին գրեթե ամբողջ գիշեր կրակել է գյուղերի ուղղությամբ

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան սահմանամերձ Այգեպար գյուղում թշնամու գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը:

Գնդակը դիպել է աղջկա ազդրին, երբ նա տանն է եղել: Նրան վիրահատել են Բերդի հիվանդանոցում: ASEKOSE.am-ի տեղեկություններով՝ այս պահին աղջկա վիճակը կայուն է:

Այգեպար գյուղից  ASEKOSE.am-ին հայտնեցին, որ ամբողջ գիշեր՝ մինչև առավոտվա 5-ը թշնամին կրակել է գյուղի ուղղությամբ:

Մեր տեղեկություններով՝ գյուղում գազի խողովակ է վնասվել և խոտի դեզ է հրդեհվել:

 

Կարդացեք նաև` Ըստ գյուղապետի` իշխանությունը փորձում է ժողովրդի ուշադրությունը շեղել. Սահմանային լարվածություն չկա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին