▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական առաջին ալիքը՝ լեգենդար Շավարշ Կարապետյանի մասին

Ռուսական առաջին ալիքի «Наедине со всеми» հաղորդման հյուրը  լեգենդար Շավարշ Կարապետյանն է, ով 11-անգամ դարձել է  աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։

Դահլիճը ծափողջույններով ու հոտնկայս է դիմավորում լեգենդար ջրասուզակին: Հաղորդումն անդրադառնում է Շավարշ Կարապետյանի կյանքի տարբեր դրվագների՝ շեշտելով հատկապես վերջինիս հերոսություն: Հիշեցնենք, որ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին Շավարշ Կարապետյանը փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին, նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և տեսնելով կատարվածը անմիջապես ջուրն է նետվել՝ օգնություն ցուցաբերելով խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է  տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։

Մանրամասները՝ հաղորդման տեսանյութում.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին