Aif.ru-ն գրում է, որ Սոչի-2014 Օլիմպիադայի բացման արարողության կրեատիվ պրոդյուսեր և սցենարի հեղինակ Կոնստանտին Էրնստը խոսելով, 5 օղակներից մեկի չվառվելու մասին, ասել է, որ իրենք առաջին անգամ էին կիրառում նման օղակներ, որոնց օգտագործումը տեխնիկական առումով այդքան էլ դյուրին չէ: Սակայն կամզակերպիչների խումբը տեսնելով, որ օղակներից մեկը դժվար թե վառվի` օգտագործել են փորձից նկարահանված հատվածը:
Ըստ պրոդյուսերի` միջազգային մամուլը, ընդհանուր առմամբ, անդրադառնալով բացման արարողությանը` որպես միակ թերություն նշել է օղակներից մեկի չվառվելը, իսկ դահլիճում գտնվող օտարերկրացիները ասել են, որ այն մեծ ազգի կողմից արված մեծ շոու էր: