▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիմֆոմանուհի» պոռնո-դրաման չցուցադրելու, հայերի անտիսեքս ազգ լինելու և պոռնո կայքեր այցելելու մասին

Տեղեկացրել էինք, որ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի սկանդալային «Նիմֆոմանուհի» (Нифоманка) պոռնո-դրաման փետրվարի 13-ից  ցուցադրվելու էր  Երևանում` «Սինեմա սթար» կինոթատրոնում:

Սակայն երեկ պարզ է դարձել, որ  կինոթատրոնը հրաժարվել է ֆիլմը ցուցադրել, և շատերի կողմից սպասված պրեմիերան այդպես էլ տեղի չի ունենալու:

Կինոթատրոնն իր որոշումը հիմնավորել է`  ֆեյսբուքյան պաշտոնական էջում հետևյալ հայտարարությամբ հանդես գալով.

«Սինեմա Սթար» կինոթատրոնը որոշել է հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց: Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ»:

Ֆիլմը չցուցադրելու որոշումը մեծ աղմուկ է առաջացրել սոցիալական ցանցերի օգտատերի շրջանակներում և նրանք հանդես են եկել հակադարձող գրառումներով, ներկայացնենք  դրանցից մի քանիսը. 

«Տգետ, գավառամիտ, անգրագետ, դատապարտված, խեղճ, միաժամանակ բռի, ղզղնած-անտիսեքս իմ հայ ժողովուրդ: Դու միշտ եղել ես ու կլինես ոչ ավել, ոչ պակաս, նույնքան խայտառակ ու անբավարար (մշտական, անպատճառ ոգևորվողների համար հատուկ նշում եմ-խոսքս վերաբերում է մեծամասնությանը) ինչքան անհամ ու անկյանք մարդ է ապրում այստեղ»:

Իսկ ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում  հետևյալ գրառումն է կատարել.

«Հայաստանը իր ճստիկ հալով տոկոսային հարաբերությամբ աշխարհում առաջին տեղն է գրավում պոռնո կայքեր այցելությունների և պոռնո նյութերի որոնումների թվով... Հիմա, տո այ «լիցիմեռներ» ի՞նչ ձևեր եք թափում այ թափթփուկներ էս ֆիլմի գալ, ցուցադրել չցուցադրելը մի կողմ, գնալու եմ, չեմ գնալու, ամոթ է, ամոթ չի...

Ամոթը, որ այսօր երիտասարդ ալջիկների կողքը նստել էի ու քրտինքի հոտից սրտխառնոց էր մոտս, ամոթը որ տղաների չոլկաների գելի քանակը ու մի քանի օր իրար վրա առանց լվանալու քսելը տաուտի տեսք ունի, ամոթը որ թուրքական ոռնոցի տակ «կայֆավատ եք լինում» ամոթը որ որ առանց պոռնո տեսարանների պոռնո սերիալներ եք նկարում ու դիտում ու մտքում այս կամ այն սերիալի նոր աստղի հետ պոռնո երազներ եք տեսնում, ամոթը որ բարձրաձայն ասում եք թող չցուցադրեն բայց հենց համացանցում հայտնվի առաջինը հենց այդ չտես բարձր գոռացողներն են ներբեռնելու ու մի 10 անգամ դիտելու...»

Հիշեցնենք, որ «Նիմֆոմանուհի» պոռնո-դրաման  բաց տեսարանների պատճառով նախատեսված է 18 տարին լրացած անձանց համար:

Ֆիլմում նկարահանվել են Ումա Թուրմանը, Շարլոտա Գենսբուրգը, Քրիստիան Սլեյթերը, Շայա Լաբաֆը և այլոք:

Ֆիլմի շուրջ աղմուկը սկսվել էր դեռևս 2011 թվականին, երբ Կաննի կինոփառատոնի ընթացքում Տրիերը հայտնել է, որ դրական է վերաբերվում Հիտլերին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին