Ինտերֆաքսը հաղորդում է, որ Մաքսային Միության տարածքում արգելանք է մտցվել ժանյակավոր ներքնազգեստի արտադրության, ներմուծման ու վաճառքի վրա:
Արգելքը հիմնավորել է նրանով, որ այդ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական պահանջների փաստաթղթին:
Ժանյակավոր ներքնազգեստները վաճառքից կարող են վերանալ 2014-ի հուլիսի 1-ից, եթե չհաջողվի փոփոխություններ մտցնել Մաքսային Միության տեխնիկական պահանջների փաստաթղթում:
ՌԴ արդյունաբերության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, թե մտադիր է քայլեր ձեռնարկել այդ արգելքը վերացնելու ուղղությամբ: