Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ երեկվա բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 25-ի: Հաղոդում է BBC-ն:
«Մահացել է 25 մարդ, որոնցից 7-ը հիվանդանոցներ տեղափոխվելուց հետո. այդ թվում՝« Вести»-ի թղթակիցը: »,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Բախումների արդյուքնում շուրջ 70 իրավապահներ հրազենային վնասվածքներ են ստացել: Նրանցից 7-ը մահացել է:
Հիշեցնենք, որ երեկ աննախադեպ բախումներ են վերսկսվել Կիևում: «Բերկուտի» հատուկ ջոկատայինները գրոհել են Մայդանը: