▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես են ապրում «Եվրամայդանի» առաջնորդները. Տիմոշենկոն լողափ ունի, իսկ Կլիչկոն` թափանցիկ հատակ

Ուկրաինացի լրագրողներն ու բլոգերները հետաքրքրվել են «Եվրամայդանի» առաջնորդների տներով։ «Էքսկուրսիան»  ներկայացրել է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

 Սկսենք նախկին վարչապետ, օրերս ազատ արձակված Յուլյա Տիմոշենկոյից։ Համաձայն ուկրաինական լրատվամիջոցների՝ նրա ընտանիքն առանձնատների հավաքածու ունի։..

Նրա դղյակի մակերեսը 450 քմ է։ Բացի այդ, Տիմոշենկոն Դնեպրի ափին սեփական լողափն ունի, դրանից ոչ հեռու՝ պարսպապատ հիանալի դղյակում բնակվում է նրա դուստրը՝ Եվգենիան։

Դնեպրոպետրովսկի կենտրոնական մասում բնակվում է Տիմոշենկոյի ընտանիքը՝ մայրը՝ քրոջ հետ։ Մյուս առանձնատանը բնակվում է Տիմոշենկոյի զարմուհին։

Անցնենք «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին։ Նա բնակվում է Կիևի կենտրոնում՝ հին 6-հարկանի շինությունում գտնվող 225 քմ-անոց բնակարանում։

Անցյալ աշնանը «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդի տուն գնացած լրագրողը պատմել էր, որ հայտնի բռնցքամարտիկի բնակարանում 4 լոգարան կա, 6 սենյակ, իսկ երկու հյուրասենյակներից մեկում գրադարանն է՝ թափանցիկ հատակով։

Սակայն ուկրաինացի բլոգերները պնդում են, որ այդ շքեղ բնակարանը չեմպիոնի միակ ունեցվածքը չէ։ Նրանց հայտարարությունների համաձայն՝ նա ևս 5 բնակարան ունի։ Նաև պնդում են, որ քաղաքական գործչի հիմնական նստավայրը Համբուրգում է, և իրենից ներկայացնում է մեծ 4-հարկանի շինություն։

 Նորանշանակ վարչապետ Արսենի Յացենյուկը բնակվում է Նոր Պետրովցիում։ Այո՛, այնտեղ է գտնվում նաև Յանուկովիչի նստավայրը։

Ուկրաինացի լրագրողների տվյալներով՝ Արսենի Յացենյուկը բնակվում է երկհարկանի առանձնատանը, որի բնակելի մակերեսը 160 քմ է։ Տան մոտ գտնվում է թիկնապահների սենյակը, լողավազանը, այգին, մանկական հրապարակը, դեկորատիվ կամուրջը և հյուրերի համար նախատեսված տունը ( 114 քմ)։

Իսկ ահա Ուկրաինացի քաղաքական գործիչ, գործարար Պյոտր Պորոշենկոն բնակվում է «Սպիտակ տանը»։ Պորոշենկոյի դղյակի մոտ կա ավելի փոքր տուն։ Եվս մի շինություն է կառուցված հյուրերի համար։ Բացի այդ, դղյակի տարածքում կա բաղնիք, զրուցարան, ծառուղի։

Փետրվարին Forbes-ը նրա ունեցվածքը գնահատել էր 1.8 մլրդ դոլար։ Նա զբաղեցնում է 5-րդ տեղն ուկրաինացի մեծահարուստների շարքում։

Այժմ այցելենք Օլեգ Տյագնիբոկին։ Նրա բնակարանը Լվովում է։ Նախնական բնակելի մակերեսը 116 քմ է եղել, սակայն այն ընդլայնվել է։ 

Նրա խոսքով՝ շինարարության ընթացքում իրեն օգնել են համախոհները. ոմանք՝ շինանյութ տրամադրելով, մյուսներն էլ՝ սեփական ձեռքերով։

 

Ահա այսպես են ապրում «Եվրամայդանի» առաջնորդները։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին