Հեռուստահաղորդավար և կինոռեժիսոր Արթուր Բախտամյանի առաջին հեռուստաեթերները, ռեպորտաժները Ղարաբաղյան պատերազմի առաջին գծից, փորձարարական կինոնախագծերը, Քոչարյան vs Դեմիրճյան հեռուստաբանավեճն ու էլի շատ ծանոթ ու անծանոթ դեմքեր ու դեպքեր։
Սա մի ֆիլմ է, որտեղ մեկ մարդու անձնական կենսագրության վրա ներկայացվում է հեռուստատեսության, երկրի և նրանում ապրող մարդկանց պատմությունը ու փոխակերպումները 1980-ականների վերջից մինչ 21-րդ դարի սկիզբը։
Բախտամյանի կյանքի այս պատառիկները կարծես մեզանից յուրաքանչյուրի կյանքից լինեն, մի կյանքից, որ սիրով վերհիշում ես` նաելով այս կես ժամանող շարժանկարը։