▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 25.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Մեկնարկեց «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագիծը

Քիչ առաջ Արմենիա հեռուստաընկերության «Մարդկային գործոն» նախագծի  շրջանակներում  մեկնարկեց «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագիծը, որի նպատակն է խթանել հայերեն Վիքիպեդիայում հայալեզու հոդվածների քանակությունը: Ըստ նախագծի կազմակրեպչիների այս ձևով հայերեն Վիքիպեդիան էլ ավելի մասսայական կդառնա և մարդիկ ավելի շատ հայերեն լեզվով հոդվածներ կկարողանան կարդալ կայքում:

Ծրագրի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ մեզնից յուրաքանչյուրն առնվազն մեկ հայերենով խմբագրված հոդված տեղադրի hy.wikipedia.org կայքում:  Արշավին արդեն իրենց մասնակցությունն են ցուցաբերել քաղաքական գործիչներ, երգիչներ, դերասաններ և ուղղակի սրտացավ հայեր: Եթե ցանկանում եք մասնակցել «Մեկ հայ, մեկ հոդված» արշավին և չգիտեք ինչպես, կարող եք դիմել Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակ` Այգեստան 1/30,  զանգահարել  010-57-53-97 հեռախոսահամարով կամ գրել info@wikimedia.am հասցեին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին