Ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովն իր Twitter-յան միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Քեսաբ քաղաքին:
Նա մասնավորապես գրել է.
«Ո՞ւր են նայում ԱՄՆ-ը եւ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Եթե համաշխարհային հանրությունը «չնկատի» հայկական գյուղի գնդակահարությունը, ապա պետք ջնջել բոլոր այդ «ՄԱԿ» եւ նման այլ կազմակերպությունները»:
Հիշեցնենք, որ Քեսաբի բնակիչները կոչով դիմել են հայությանը և ողջ աշխարհին:
Վերջին տեղեկություններով՝ Քեոսաբում զոհեր չեն եղել: Քեսաբից տեղահանվել է շուրջ 800 ընտանիք, որից 600-ը հայերի ընտանքիներ են: