hetq.am-ը գրում է, որ «Օրանժ» գրքի մրցանակի պատմվածքի ժանրում այս տարի ներկայացված էր նաեւ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» ստեղծագործությունը, որը հայտնվել էր լավագույն եռյակում, սակայն մրցանակի չարժանացավ:
Մրցանակաբաշխությանն առնչվող «Հետքի»աղբյուրը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, պատմել է, որ մրցույթի վերջին փուլում, երբ ավարտվել է օնլայն քվեարկությունը, եւ ժյուրին պետք է վերջնական որոշում կայացներ, «Orange Armenia» ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը հանդիպել է ժյուրիի անդամներին եւ պահանջել Մհեր Ենոքյանի գործը «բաց թողնել» եւ քվեարկությունը կազմակերպել առանց այդ ստեղծագործության:
Աղբյուրը պատմել է, որ ժյուրիի անդամներն ընդդիմացել են՝ նշելով, որ դա միակ գործն է, որի օգտին բոլորը միահամուռ պատրաստվում էին քվեարկել: «Orange Armenia»-ի մարքեթինգի տնօրենը ի պատասխան նշել է, թե անձնապես ինքն էլ ոչինչ չունի այդ ստեղծագործության դեմ, բայց բոլորը գիտեն թե իշխանության եւ թե հասարակության վերաբերմունքը այդ մարդու հանդեպ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում