Հայտարարություն
Լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե Երեւանում ծեծի է ենթարկվել Գեւորգ Մելիքյանը , եւ այդ ամենին առնչություն ունեցողների մեջ միտումնավոր նշվում է նաեւ իմ անունը: Նախ նշեմ, որ Գեւորգ Մելիքյանի հետ որեւէ կապ չունեմ. ես ոչ միայն նրան չեմ ճանաչում, այլեւ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել նրա հետ: Եվ, բնականաբար, այդ պարագայում չեմ էլ կարող որեւէ կերպ մասնակից լինել նրա հետ կատարվածին, անգամ եթե նման դեպք տեղի է ունեցել:
Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ իրենց ապատեղեկատվությունը ու անբարեխղճությունը փորձում են որպես ճշմարտություն մատուցել` իմ անունը շահարկելով:
Արգամ Աբրահամյան
Նշենք, որ այսօր armversion.am-ը գրել է, որ օրեր առաջ ծեծի է ենթարկվել «օրենքով գող» Գևորիկը, որն առավել հայտնի է որպես «Օշականցի Գևորիկ»:
Կայքի ունեցած տեղեկություններով, Գևորիկը և «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզոյի) եղբորորդին Երևանի ռեստորաններից մեկում, որը գտնվում է «Երրորդ մասում», անհայտ անձանց հետ վիճաբանել են, ինչը վերածվել է քաշքշուկի: Պզոյի եղբորորդին փախել է, իսկ Գևորիկին ծեծի են ենթարկել:
Վերջինիս վնասվածքներով տեղափոխել են իր՝ Օշականում գտնվող տուն:
Լուրեր են պտտվում, որ ռեստորանը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամին:
Ըստ տեղեկությունների քրեական աշխարհն այդ դեպքի առթիվ պատրաստվում է մեծ պատերազմի, քանի որ «օրենքով գողին» ծեծի ենթարկելուց հետո, նա զրկվում է «օրենքով գողի» իր կարգավիճակից: