Այսօր ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկին Պետդումայի լիագումար նիստի սկսվելուց առաջ վիրավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Ժիրինովսկուն զայրացրել էր Ռուսաստանի` Ուկրաինայի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ կիրառելու հարցը, որը հնչել էր հղի լրագրողի կողմից:
Դիմելով լրագրողներին` Ժիրոնովսկին ասել է, որ նրանց բոլորի մոտ արգանդի «կատաղություն» է, և եթե դա չլիներ, չէր լինի նաև Մայդանը:
Սակայն այդքանով չբավարարվելով` զայրացած քաղաքական գործիչը տղաներից մեկին հրամայել է համբուրել հղի լրագրողին, և երբ մյուս լրագրողներից մեկը փորձել է նրան հակադարձել, Ժիրոնոսվկին նաև վերջինիս է վիրավորել.
«Դուրս կորչիր այստեղից, թող հղի աշխատանքի չներկայանար, մեզ առողջ մարդիկ են պետք: Եվ պետք չէ խառնվել այս հարցին, մենք չունենք լեսբուհիների միջամտության կարիքը»:
Այնուհետև ավելացրել է, որ իրեն հրահրող լրագրողը շուտով կզրկվի աշխատանքից: