hetq.am-ը գրում է, որ գաղտնիք չէ, որ 2010թ. ապրիլի 26-ից Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնող Անդրանիկ Մանուկյանը այդ երկիր «գործուղվեց» իր բիզնեսը ծաղկեցնելու համար: Նա այնտեղ մի շարք ձեռնարկություններ ունի:
Հայաստանում էլ նա բազմաթիվ բիզնեսներ ունի: Նրան է պատկանում Երեւանի կենտրոնում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցը, ձեռք է բերել հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ, մեքենաների ներկրման եւ այլ բիզնեսներ, նախորդ տարի էլ 118 հազար եվրոյով ձեռք է բերել «BMW 750 I» մակնիշի մարդատար ավտոմեքենա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում