Տխուր պատկերը Ծիծեռնակաբերդի բարձունքից, երբ Ցեղասպանության հուշահամալիրի հարակից տարածքը վերածվել էր աղբանոցի, քանի որ մարդիկ ջրի դատարկ պլաստիկ շշերը նետել էին խոտերի մեջ, վրդովեցրել է շատերին:
«Ամոթ... Ամեն մարդ չի, որ մարդա ... ու եթե ոմանք պետք է սենց հարգեն Ցեղասպանության զոհերի հիշատակն, Էլ ինչ հարգանքի մասին կարող է խոսք գնալ... հարգանքը մենակ խոսելու մեջ չի, ոչ էլ` էնքան որ գնալու...»,-գրում է Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում, իսկ մեկ այլ օգտատեր էլ` Հարութ Ուլոյանը, լուսանկարներ է ներկայացրել` առանց մեկնաբանության: