haynews.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով` ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը «Քարֆուրին» է վաճառել իր «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը. շուտով Հայաստանում այլևս չենք տեսնի «Երևան Սիթի» սուպերմարկետների ոչ մի ցանց:
Նշվում է նաև, որ Ալեքսանյանը միայն բիզնեսն է վաճառել, իսկ «Երևան Սիթի» սուպերմարկետների տարածքները վարձակալությամբ է տվել:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Ավելացնենք, որ ավելի ուշ` անձամբ Սամվել Ալեքսանյանը` aravot.am-ի հետ զրույցում հերքել է այս լուրը: