ura.ru կայքը գրում է, որ ռուսական Տյումեն քաղաքի իրավապահները բացահայտել են ապրիլի 21-ին տեղի ունեցած դաժան սպանություն կատարած անձնավորությանը:
26-ամյա Նունե Սարգսյանը, ծննդյան տարեդարձի կապակցությամբ, պիցցա էր պատվիրել: Պիցցայի առաքողը` 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը, մտնելով Նունե Սարգսյանի բնակարան, որոշել է տիրանալ նրա ունեցվածքին և պահանջել է ոսկե մատանիներ և գումար, ապա մտավախություն ունենալով, որ կինը կզանգահարի ոստիկանություն, նրան դանակի ավելի քան 40 հարված է հասցրել:
Նունե Սարգսյանը երեք զավակների մայր էր, ամենափոքրը` երեք ամսական էր:
Մարդասպանն, ըստ news.megatyuen.ru կայքի, ձերբակալված է և խոստովանական ցուցմունք է տվել: