«Հրապարակ» օրաթերթը վերջերս տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկա, Հ1-ի նախկին թղթակից, ԱՄՆ-ում առեղծվածային մահով մահացած Տիգրան Նազարյանը մահվանից առաջ տեսաձայնագրություն է ուղարկել Հայաստան: Հրապարակման համաձայն՝ Նազարյանը սենսացիոն բացահայտումներ է արել Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ՝ մասնավորապես գործին առնչություն ունենալու մեջ մեղադրել կոնկրետ մարդկանց:
Տիգրան Նազարյանը վերջին հարցազրույցը տվել է Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» ծրագրի տնօրեն, մեկնաբան Ռուդիկ Հովսեփյանին, որի ժամանակ գործի կապակցությամբ կրկին հետաքրքիր հայտարարություններ է արել:
1in.am-ը զրուցել է Ռ. Հովսեփյանի հետ՝ պարզելու համար, թե պատկերացում ունի՞, թե այդ նոր տեսաձայնագրությունն ինչ բովանդակություն կարող է ունենալ:
Ի պատասխան կայքի հարցադրման՝ Հովսեփյանն ասել է, թե չի կարծում, որ Տիգրան Նազարյանը որևէ նոր բան կարող է ասած լինել: Նրա դիտարկմամբ՝ եթե լիներ նման ձայնագրություն, ապա այն մարդը, ում իբր դա ուղարկվելէ, վաղուց ջրի երես կհաներ:
Ռուդիկ Հովսեփյանը կասկածի տակ է առել պաշտոնական այն վարկածը, թե Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից...
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում