Իր արտասովոր արարքներով հայտնի ուկրաինացի լրագրող Վիտալիյ Սերդյուկը հերթական սկանդալի հեղինակ է դարձել՝ այս անգամ Կաննի կինոփառատոնում:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ուկրաինացի լրագրողը անմիջապես կարմիր գորգի վրա ծնկի է իջել և գլուխը մտցրել դերասանուհի Ամերիկա Ֆերերայի կիսաշրջազգեստի տակ:
Հասարակական կարգը խախտողի գլուխը դերասանուհու կիսաշրջազգեստի տակից օպերատիվ կերպով դուրս են հանել անվտանգության աշխատակիցները:
Սերդյուկի հետագա ճակատագրի մասին դեռևս լռում են: Դերսանուհին միջադեպի ընթացքում աչքի է ընկել հավասարակշռված պահվածքով: