▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջը ծեծելու մեջ մեղադրվողի պաշտպանները հայհոյում էին լրագրողներին.epress.am

 

9 տարի ամուսնու կողմից ծեծի ենթարկված Հասմիկ Խաչատրյանի գործով դատական նիստն այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է առանց լուրջ միջադեպերի: Նախորդ անգամ Հասմիկ Խաչատրյանի ամուսնուն՝ 33-ամյա Սարգիս Հակոբյանին (լուսանկարում՝ ձախից) սատարող «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը հարձակվել էր իրավապաշտպանների և լրագրողների վրա՝ հայհոյելով նրանց։
Այս անգամ հայցվոր Հասմիկ Խաչատրյանին սատարելու համար Երևանից Գավառ էին եկել ավելի մեծ թվով մարդիկ: ՀԿ-ների ներկայացուցիչների գնահատմամբ՝ դա էր պատճառը, որ անցյալ անգամ դատարանի դիմաց միջադեպ հրահրած Ռոբերտ Ահարոնյանը և նրան ուղեկցողները սադրանքների չդիմեցին:
Այնուամենայնիվ, Ահարոնյանը և ևս մի քանի տղամարդիկ, ովքեր եկել էին պաշտպանելու ամբաստանյալ Սարգիս Հակոբյանին, հայհոյել են Խաչատրյանին սատարող կանանց՝ վիրավորական արտահայտություններ թույլ տալով նրանց հագուստի կամ սանրվածքի հետ կապված: Որոշ տղամարդիկ նաև փորձել են խոչընդոտել լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով նկարահանում իրականացնել: Նրանցից մեկը փորձել է խլել ակտիվիստներից մեկի հեռախոսը:

epress.am-ը գրում է, որ 9 տարի ամուսնու կողմից ծեծի ենթարկված Հասմիկ Խաչատրյանի գործով դատական նիստն այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է առանց լուրջ միջադեպերի: Նախորդ անգամ Հասմիկ Խաչատրյանի ամուսնուն՝ 33-ամյա Սարգիս Հակոբյանին (լուսանկարում՝ ձախից) սատարող «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը հարձակվել էր իրավապաշտպանների և լրագրողների վրա՝ հայհոյելով նրանց։ Այս անգամ հայցվոր Հասմիկ Խաչատրյանին սատարելու համար Երևանից Գավառ էին եկել ավելի մեծ թվով մարդիկ: ՀԿ-ների ներկայացուցիչների գնահատմամբ՝ դա էր պատճառը, որ անցյալ անգամ դատարանի դիմաց միջադեպ հրահրած Ռոբերտ Ահարոնյանը և նրան ուղեկցողները սադրանքների չդիմեցին:Այնուամենայնիվ, Ահարոնյանը և ևս մի քանի տղամարդիկ, ովքեր եկել էին պաշտպանելու ամբաստանյալ Սարգիս Հակոբյանին, հայհոյել են Խաչատրյանին սատարող կանանց՝ վիրավորական արտահայտություններ թույլ տալով նրանց հագուստի կամ սանրվածքի հետ կապված: Որոշ տղամարդիկ նաև փորձել են խոչընդոտել լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով նկարահանում իրականացնել: Նրանցից մեկը փորձել է խլել ակտիվիստներից մեկի հեռախոսը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին