X ֆակտոր ծրագրի 3-րդ եթերաշրջանին մասնակցել է նաև հանրահայտ Արթուր Բաղդասարյանը, ում հիշեցնենք, որ իր իսկ խոսքով, երգ է նվիրել անձամբ Իգոր Կրուտոյը:
Ելույթից առաջ, Արթուրն անկեղծացել է, որ առաջին անհաջողությունից հետո, նա ցանկացել է ինքնասպան լինել: Այդ լսելով Եգոր Գլումովը նրանից ստորագրություն է վերցրել, որ անհաջողության դեպքում ծայրահեղ քայլերի չի դիմի: Այս անգամ նա երգել է Վալերի Միլաձեի երգացանկից: