▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 18.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Դատապարտված հայ կանայք գոհ են ՔԿՀ պետից, բայց ազատություն են ուզում

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ երկու կին`  30-ամյա Լիլիթն ու 23 –ամյա Աննան, a1plus-ի տեսախցիկի առջև պատմում են, որ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար դատապարտվել են 5 տարվա ազատազրկման:

Ազատությունից զրկված աղջիկները խոստովանում են, որ բանտարկության ամենադժվար պահն ընտանիքից հեռու գտնվելն է։

Թեեւ, ըստ նրանց, «Աբովյան» ՔԿՀ-ում ամեն ինչ լավ է, ՔԿՀ պետ Արամ Սերգեյիչն էլ ամեն ինչ անում է, որ իրենք իրենց կին զգան բանտի պատերի ներսում, այնուամենայնիվ  ընդգծում են, որ ազատությունից թանկ բան չկա։

Մանրամասները` a1plus.am-ի տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին