▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա մեկած փոքրիկ Էրիկի բուժման գումարն այդպես էլ չեն վերադարձրել

-Համոն փողը չի տվել.............. հատված «Եռանկյունուց»:

Վանաձորցի բալիկին համերգի ժամանակ, որ գումար էին տվել ու էլի հետ վերցրել` այ էդ 350 հազար դրամը դեռ չեն վերադարձրել տիրոջը:
Չնայած որ խոստացել էին երկուշաբթի անպայման կփոխանցեն հաշվեհամարին:

Մեծ հույս ունեմ , որ հաշվեհամարը մոռացել են թե որն է , դա է պատճառը: 
Հիշեցնում եմ:
Հաշվեհամարը բացված է ВТБ բանկում Արթուր Սամվելի Գալստյանի անունով:Նա երեխայի հայրն է:
$-16036031627901
Arm dram-16036031627900
Euro-16036031627902
Rus-16036031627903

Հինգ օրից երեխան պիտի բուժման նոր էտապ անցնի` քիմիոթերապիա , որը տևելու է 4 ամիս ու բավականին ծախսատար է: Քանի հիվանդանոցը չի ներկայացրել գումարը,կոնկրետ չեմ կարող ասել թե ինչքան գումարի մասին է խոսքը:

Անուշանահիտ

Հիշեցնեք, որ Էրիկի ծնողներին ապրիլի 19-ին Վանաձորում դերասան Կարեն Մկրտչյանի համար նախատեսված բարեգործական համերգի ժամանակ խոստացել էին գումար, որով հոգալու էին փոքրիկ տղայի Մոսկվայում բուժում ստանալու ծախսերը:Սակայն ըստ ընտանիքի անդամների` իրենք այդպես էլ այդ  գումարը  չեն ստացել, ավելին` իրենց հորդորել էին պարտքով գումար վերցնել, որը ըստ համերգի կազմակերպիչների իրենք էին մարելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին