Ilur.am-ը գրել է. Այսօր ԱԺ-ում լրագրողները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների խորհրդանիշի մասին, որը հիշեցնենք, ակնհայտորեն «թխված» էր մի քանի այլ լոգոներից: Ջաղինյանն անմիջական կապ ունի նաեւ այդ խորհրդանիշը հեղիանակած «Շարմ» ընկերության հետ: Ի պատասխան Ջաղինյանը հայտարարել է, թե սուտ է, որ խորհրդանիշը պլագիատ է։ Այն, ըստ Ջաղինյանի, նման է անմոռուկով այլ լոգոների՝ «մի քիչ շատ, մի քիչ քիչ», սակայն նույնը չէ: Բացի դա, Ջաղինյանի խոսքով՝ կարևոր է լոգոյի իմաստը, նշանակությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում