Ցավալի է, որ մեր որոշ երիտասարդների մեջ կարդալու և գրվածը ծուռ հայեիով ընկալելու «տաղանդ» է բացահայտվել: Երբ կարդում են ընկալելով ոչ իմաստը այլ իրենց երեվակայության սխալ արդյունքը: Քանի որ մեր մամուլն այսօր չի փնտրում բարձրացված խնդիրների լուծման միջոց, այլ սենսացիա, հրատարակում է ամենայն աղբ: Իմ վերջին հրատարակած նյութը, որ վերաբերում էր այլանդակ պատկերների տեղադրման հայ աղջիկների կողմից, արձագանքել է նաև ոմն Վարուժան Բաբաջանյան գրելով.
«Մոլորյալ զավակս, մի ձեռքով նկարդ եմ բռնել, մյուս ձեռքով քեզ եմ հիշում»
Իսկապես շատ ծիծաղելի է, որ հոգևորականը կարծիք է հայտնում համացանցում հայտնված (ընդ որում՝ սովորական ներքնազգեստի ցուցադրության ժամանակ նկարահանված) լուսանկարների մասին և դժգոհում է մոդելի հետույքի ցելյուլիտից: Տեր Հայր, քեզ նրա քամակը բաց նկարվելն է վրդովեցրել, թե հետույքի ճմրթվածությունը?: Ճիշտ է, տարաբնույթ քարոզչական արշավներում Կոմիտաս վարդապետը ակտիվ մարդ է, բայց չպետք է մոռանա, որ երբեմն առավել նպատակահարմար է խելամիտ լռել, քան հասնել բարոյախրատական աբսուրդի:
Տպավորություն է, որ եթե աղջկա հետույքը անդուր չլիներ Հայր սուրբի համար՝ Մարիամիկի բջջայինին այսպիսի բովանդակությամբ SMS էր ստացվելու. «Մոլորյալ զավակս, մի ձեռքով նկարդ եմ բռնել, մյուս ձեռքով քեզ եմ հիշում»...
Ամե՛ն...
Որին ստիպված էի պատասխանել: Ես չգիտեմ թե Վարուժան Բաբաջանյան անվան տակ ով է ելույթաբանը, սակայն պարզ է մեկ բան, որ մեր մեջ կան անձինք, որոնցում սրբության ոչ մի արժեք չի մնացել, որոնք հանուն <<ազատամտության>> պատրաստ են ամեն մի սրբություն տապալել: Խնդիր չէ, Վարուժան քանզի քո Դարվինյան մտածելակերպի մեջ խոսում է քո պատկերացումը մարդու անասնականության մասին, Իսկ իմ Աստվածաընկալման մտահոգությամբ, մարդը պիտի արժևորի իր հոգևորը, որպես Աստվածակերպ էակ: Բնական է օրանգուտանների համար կարեվորը ոչ թե հոգին և ազգայինն է, այլ վարտիկն ու դրա մեջինը: Իսկ ինչ վերաբերում է, թե հայր սուրբը ինչ անելու իրավունք ունի կամ ոչ, ձեր իսկ արտահայտությամբ, ՀԱՅՐ, որպես այդպիսին, նա պարտավոր է օրանգուտաններին հասկացնել, որ դու օրանգուտան չես, այլ ուրիշներն են քեզ դա համոզում, որ դու մոռանաս, տա դու Աստծո զավակ ես, որով հոգևոր-բարոյական կերպար, այլ ոչ միայն ֆիզիկա-անասնական: Այստեղ տեղին եմ համարում հիշել Մարկոս Աուրելիուսի խոսքերը. <<Եթե ուզում ես երկիրը կործանել, նրա երիտասարդների մեջ սերմանիր անբարոյականություն>>: Այն ինչ անում եք դուք ձեր նմանների հետ. Հայ մարդու մեջ տարածելով անասնականությունն ու անբարոյականությունը: ԵՐԲԵՔ ՊԻՏԻ ՉՈՒԶԵՆԱՅԻ ԵՍ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԵՎ ԴՈՒՔ, ՄԻ ՕՐ ԱՅՍ ՆՈՒՅՆ ԷՋՈՒՄ, Ի ՏԵՍ ԱՇԽԱՐՀԻ, ՀԱՅՏՆՎԵՐ ՁԵԶ ՄՈՐ, ՔՐՈՋ ԿԱՄ ԵԼ ԴՍՏԵՐ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼԱՆԴԱԿ ՆԿԱՐՆԵՐԸ... Ինչ չես ուզում տեսնել վաղը մտածիր այսօրվանից, եթե ՀԱՅ ես անշուշտ յեվ ոչ Տալատ կամ Աթաթուրք…