Դիտեք նաև՝
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը «բաց դռների օր» էր հայտարարել:
Ժամը 15:00-ից մինչև 17:00-ն «Օրրանի» դռները բաց էին բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին տեղափոխվել մանկության աշխարհ և տոնել այդ հրաշք օրը «Օրրանի» սաների ընկերակցությամբ` վայելելով մանկության բերկրանքը:
Հունիսի 1-ը Օրրանի հետ նշելու էին եկել բազմաթիվ հայտնի մարդիկ`երգչուհիներ, դերասաններ, լրագրողներ, արվեստագետներ: Ներկա էին նաև Արմենիա Մարիոթ հյուրանոցի աշխատակիցները և հմուտ Շեֆ խոհարարը, որոնք հյուրերի և երեխաների համար պատրաստեցին համեղ համբուրգերներ, և այդ ամենը մանուկների համար մեծ սիրով մատուցեցին ներկա աստղերը: Տոնախմբությունն էլ ավելի լիացրեցին և քաղցրացրեցին Կոկա-Կոլա ընկերության զովացուցիչ ըմպելիքները, Թամարայի համեղ պաղպաղակներն ու Տաշիր պիցցայի ախորժալի պիցցաները:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի գլխավոր առաքելությունն է պայքարել Հայաստանում աղքատության և երեխաների շրջանակներում մուրացկանության տարածման դեմ, ամեն տարի` հունիսի 1-ին, նշում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը` կարևորելով այդ օրվա խորհուրդը: