Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության չեմպիոնատն այս տարի տեղի է ունենալու Բաքվում, ինչի կապացկությամբ կազմակերպիչները դիմել են Բելոռուսի ներկայացուցիչներին և խնդրել նրանց հրաժարվել հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի «Սուսերով պար» աշխարհահռչակ երաժշտությունից:
Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչը` Մինսկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Ուշագրավն այն է, որ կազմակերպիչները մերժում չեն ստացել և կես տարի Արամ Խաչատուրյանի երաժշտությամբ հանդես եկող թիմը ներկայումս այլ երաժշտության ներքո է հանդես գալիս: Ըստ մարզիչների` վերջին շրջանի անհաջողությունները կապված են հենց երաժշտության փոփոխության հետ: