Համացանցում լուսանկար է հայտնվել, որտեղ քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանն, ով առավել հայտնի է «Նավակ Ճոճողը» անունով, Անաստաս Միկոյանի անունը կրող փողոցի ցուցանակի վրա գրել է «Էնվեր Փ/Էնվեր փաշայի անվան փողոց. Asekose/». օգտատերերն այն մեկնաբանել են այսպես. «Ի՞նչ վատ Միկոյան է որ Էնվերը» :
Հիշեցնենք, որ «Առավոտ» թերթը գրել էր, որ « մինչ հայ հասարակությունը բուռն քննարկումներ է ծավալում՝ Երևանի ավագանու կողմից սովետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը թույլատրելու որոշման արդարացի-անարդարացի լինելու վերաբերյալ, Երևան քաղաքում անակնկալ կերպով հայտնվել է մի ցուցանակ, որն ազդարարում է այն մասին, որ Դավիթաշենի կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածը կրում է Անաստաս Միկոյանի անունը»:
Նշենք, որ հասարակության լայն շրջաններ բողոքում են Հայաստանի մայրաքաղաքում Անաստատ Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ Երևանի ավագանու որոշման դեմ: