Ամերիկյան Lifetime հեռուստաընկերությունը սկսել է «Born in the Wild» նոր ռեալիթի շոուն, որի հերոսուհիները հղի կանայք են, ովքեր պատրաստ են ծննդաբերել վայրի պայմաններում առանց կողմնակի օգնության:
Ըստ հեռուստաընկերության ներկայացուցիչների` նկարահանումներն անցկացվելու են անտառում, անապատներում եւ Ամերիկայի այլ անմարդաբնակ վայրերում: Lifetime ալիքի տնօրեն Էլի Էսթերն իր հերթին հայտարարել է, որ, բնականաբար, իրենք որևէ մեկին չեն պարտադրում գալ և մասնակցել իրենց ռեալիթի շոուին, դա հղիների որոշումն է:
Նշենք, որ այս ռեալիթի շոուի հասցեին հնչել են բազմաթիվ քննադատություններ, քանի մասնագետների կարծիքով` վայրի պայմաններում ծննդաբերությունը կարող է հանգեցնել երեխաների մահվան: